Пн. Май 20th, 2024

Դերասանուհի Մարիամ Ադամյանի եւ դերասան Միկա Ղափլանյանի դուստրը՝ Մանեն, դրամատիկական թատրոնում մասնակցել է ներկայացման փորձերին:
Մարիամը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է հրապարակումով. «Մանես եկել ա փորձի»,- գրել է նա:

Հետագա հրապարակումներից պարզ է դառնում, որ թատրոնում երեխայի հետ ժամանակ է անցկացրել նաեւ դերասանուհի Դիանա Մալենկոն:

«Էսօր երեխես գեղեցկուհիների ա հանդիպել»,-ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակված լուսանկարին կից գրել է Մարիամը:
Դիանան էլ իր հերթին Մանեին, թատրոնն ու սերը համեմատել է միմյանց հետ, հրապարակելով իր ու երեխայի պարը:

Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը՝ Մանեն ծնվել է այս տարվա հունվարի 27-ին:

Մ.Ղ.

Նյութի աղբյուր