Сб. Апр 13th, 2024

Դիվանագիտական շփումները մեր երկու երկրների միջև կանոնավոր են, բայց 8 տարի է արդեն՝ Բելգիայի ԱԳ որևէ նախարար ոտք չէր դրել հայկական հողի վրա, և իրականում կարելի է ասել, որ մի հավերժություն է անցել, և ժամանակն էր փոխելու իրավիճակը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

«Մեծ հուզմունքով հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերին: Մեր բոլորի պարտավորությունն է չմոռանալ պատմության այս ողբերգական էջը, և մեր պարտավորությունն է ամեն ինչ անել, որ պատմությունը չկրկնվի»,- ասաց Հաջա Լահբիբը:

Բելգիայի ԱԳ նախարարը «մեծագույն հնարավորություն, բախտ» համարեց Բելգիայում մոտ 30 հազար հայ ունենալու փաստը:

Նաև նաև կարևորեց այն հանգամանքը, որ իր առաջարկով առաջիկայում Բելգիայի Թագավորությունը դեսպանություն կբացի Հայաստանում: Այս համատեքստում նա ընդգծեց, որ Բելգիական մի շարք ընկերություններ ցանկություն ունեն հարաբերություններ հաստատելու հայկական ընկերությունների հետ:

Նյութի աղբյուր