Пн. Май 20th, 2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջան տարածաշրջանային գրասենյակի Ճանապարհային անվտանգության, վնասվածքների և բռնության կանխարգելման, շրջակա միջավայրի և առողջության եվրոպական կենտրոնի ծրագրի ղեկավար Ջոնաթան Պասսմորի, ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ծառայությունների գրասենյակի Ավստրիայի բազմաերկրյա գրասենյակի Գործընկերության խորհրդատու Անա Սեկուլիչ Պրիբիչևիչի, Ճանապարհների գնահատման միջազգային ծրագրերի (iRAP) Եվրոպայի ապահով ճանապարհորդությունների մասնագետ Սամար Աբուրադի, և Անվտանգ և կայուն տրանսպորտի արևելյան դաշինքի (EASST) հանգանակություների և ծրագրերի համակարգող Էմիլի Քառի հետ։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ՏԿԵ նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները։

Հանդիպման նպատակն էր՝ ուղիներ գտնել օժանդակելու Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ճանապարային ենթակառուցվածքի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների և դրանց հետևանքների մանրամասն վերլուծություն, որը կարող է իրականացվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից։

Այդ նպատակով անհրաժեշտ խնդիրների կարգավորման հարցում միջազգային օժանդակությունն ու խորհրդատվությունները շատ կարևոր կլինեն։

Միջազգային խորհրդատուների կողմից առաջարկվել է Հայաստանում ստեղծել ճանապարհային անվտանգության ազգային դիտակետ, որը ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունների արդյունքում վեր կհանի ոլորտում առկա բացերը և կառաջարկի ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հինգ հենասյունեով սահմանված այն գործողությունների իրականացմանը, որոնք միտված են ճանապարահային անվտանգության Գլոբալ համընդհանուր թիրախներին։

Ներկանները նշել են, որ Հայաստանում ճանապարհային անվտանգության համակարգի բարելավման համար բոլոր շահագրգիռ պետական մարմիններում և կազմակերպություններում հիմնական շեշտը պետք է դնել ճանապարհային անվտանգության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման վրա։

Հանդիպման վերջում երկուստեք կարևորվել է ճանապարհային անվտանգության ոլորտում անհրաժեշտ քայլերի իրականացնելու անհրաժեշտությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար։

Նյութի աղբյուր