Пн. Май 20th, 2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմը Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ մասնակցել է Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված վարչական վարույթի և վարչական դատավարության վերաբերյալ երկօրյա թեմատիկ սեմինարին։

Քննարկվել են վարչական վարույթի և վարչական դատավարության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, ազգային և միջազգային իրավական շտեմարանների կիրառության առանձնահատկությունները, ինչպես նաև կատարողական վարույթի իրականացման ընթացքում վարչական դատավարության և վարչարարության առնչությամբ ծագող մի շարք հարցեր։

Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Թիրախային տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։

Նյութի աղբյուր