Пт. Июн 14th, 2024

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 28-ամյա տրանսգենդեր քաղաքացուն կյանքից զրկած երիտասարդը իրավապահներին ընդամենն ասել է, որ ինքն է զրկել նրան կյանքից։ Թե ինչու է գնացել այդ քայլին, նա լռում է։

Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, սպանված քաղաքացու տանը եղել են արժեքավոր իրեր, որոնք ենթադրյալ մարդասպանը չի տարել։ Ասել է թե՝ ըստ նախնական վարկածի, նրա նպատակը վերոնշյալ բնակարանից գողությունը չի եղել, այլ ուրիշ խորքային դրդապատճառ կա, որի մասին կալանավորվածը լռում է։

Հիշեցնենք որ, օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:

Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ:

Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։