Вс. Июн 16th, 2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 14, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 5-ական, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու ու համակարգչային հափշտակության՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և թմրանյութի իրացման՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, դրամանենգության, խուլիգանության, ահաբեկչության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգության, թմրամիջոցի մաքսանենգության, ընտանեկան բռնության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, շորթման, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նյութի աղբյուր