Пт. Фев 23rd, 2024

Դերասանուհի Էլեն Ասատրյանը վերջին շրջանում բավական ակտիվ է վարում  ինստագրամյան իր էջը։ էլենը այնտեղ կիսվում է իր աշխատանքային նորություննեդով, սակայն հազվադեպ կարելի է նրա էջում տեսնել անձնական որևէ հրապարակում, Էլենը նույնիսկ հարցազրույցների չի մասնակցում։ 

Այս տարիների ընթացքում մի բան էր պարզ, որ դերասանուհու սիրտը զբաղված է։ 

Եվ ահա, Էլենը սիրելիի հետ բացառիկ  լուսանկար է հրապարակել Եգիպտոսից։ Արդեն մի քանի օր է, ինչ Էլենը մեկնել է հանգստի ու արդեն հասցրել է մի քանի հրապարակումով կիսվել՝ իր հետևորդներին ցույց տալով՝ ինչպես է վայելում հանգիստը։ 

Հիշեցնենք, որ StarNews-ը ավելի վաղ հայտնել էր, որ զույգը հանդիպում է արդեն 4 տարի։