Ср. Май 29th, 2024

Հայ- ռուսական հարաբերություների լարումից և ՀԱՊԿ գագաթաժողովներին Հայաստանի չմասնկացության պատճառով ռուսական կողմը լարվել է նաև հայ տնտեսվարողների դեմ։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ հայ տնտեսվարողներին Լարսի անցակետից հետ են ուղարկել Հայաստան՝ ասելով․ «Գնացե՛ք և պատճառը ձեր կառավարությունից հարցրեք»։ Տնտեսվարողները դեպի Ռուսաստան արտահանում էին բանջարեղեններ, սննդամթերք, ծաղիկներ նաև ձկնեղեն։ ArmLur.am-ի հետ զրույցում նրանք նշում են, որ Լարսի անցակետում գտնվող Ֆիտո սանիտարական կետում սննդամթերքների լաբորատոր հետազոտություններից հետո նրանց թղթերը հետ են վերադարձրել և հետ ուղարկել Հայաստան։

ArmLur.am-ին տնտեսվարողները հայտնեցին, որ իրենք այդ ստուգումներն ամեն անգամ անցել են, սակայն այս անգամ նրանց հանդեպ ակնհայտ ատելությամբ են վերաբերվել։

Հավելենք նաև, որ սա հետևանք է Հայաստանի Կառավարության ոչ աչալուրջ քայլերի։

Նշենք, որ ՀԱՊԿ գագաթաժողովների չմասնակցելուց հետո Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերականգնի ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությունը։

Տեղեկություններն առաջիկայում կթարմացվեն։

Էմմա Միքայելյան

Նյութի աղբյուր