Вс. Июн 16th, 2024

Արդեն մի քանի օր է, ինչ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն իրենց հանգիստն են վայելում Կիպրոսում։ Աստղային զույգը իր սոցիալական էջերում հասցրել է կիսվել ընտանեկան ջերմ հրապարակոպմներով։

«Մեր կյանքի ամենաթանկ հիշողությունները ընտանիքի հետ անցկացրած պահերն են։ Սիրում եմ մեր ամառային հանգիստը հատկապես, երբ Ռոբի հետ անհնար է հանգստանալ։ Երեխաները սեր են։ Հաճախ ասեք, թե որքան շա՜տ եք սիրում նրանց».- այսպիսի գրառում էր արել Արփին՝ լուսանկարներից մեկին կից։

Արդեն երեկ պարզ դարձավ, որ ընտանիքը միայնակ չի մեկնել հանգստի, նրանց հետ է նաև Արփիի քույրիկի՝ Անիի ընտանիքը։ Հենց Կիպրոսում, երեկ Անին նշել է ծննդյան տարեդարձը։
Երգչուհին նաև գեղեցիկ երեկոյից է հրապարակումներ արել.
«Ծնունդդ շնորհավոր իմ միակ ու անկրկնելի քույր, սիրում եմ քեզ շատ». – գրել էր Արփին՝ համատեղ լուսանկարին կից։

Մանրամասն՝ տեսանյութում.