Пн. Май 27th, 2024

Երուսաղեմում երկու անհայտ անձինք գնդացիրներով գրոհ են իրականացրել։ Դրա հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ շտապօգնության ծառայությանը հղումով։

Նշվում է, որ երկու տուժածները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և տեղում ստանում են բուժօգնություն։

Եվս հինգը ծանր, միջին ծանրության և թեթև վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ մարդիկ վիրավորվել են, երբ երկու պաղեստինցի զինյալներ կրակել են Երուսաղեմի մուտքի մոտ գտնվող Վայզման փողոցում գտնվող ավտոբուսի կանգառի վրա։ Զինյալները տեղում սպանվել են անվտանգության ուժերի կողմից։

Նյութի աղբյուր