Ср. Май 29th, 2024

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 4-ից 7-ը պատվիրակություն կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Պատվիրակությունը Դուբայ քաղաքում կմասնակցի Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա»-ի 28-րդ համաժողովին:

Պատվիրակության կազմում կլինեն Տիգրան Ավինյանը, քաղաքապետի խորհրդական Լուսինե Դայան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը, «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Նյութի աղբյուր