Чт. Май 23rd, 2024

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մ ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակչում գրանցել է 237.6 արդյունք:

Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:

Նյութի աղբյուր