Пн. Май 20th, 2024

Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այսօր շատ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արեւմուտքը կարողանում խաբել, այ, բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեին այդ իբր բարեկամները։ Բանն այն է, որ մենք այս մասին արդեն խոսել ենք։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ այդ «Բաստիոն» զրահամեքենաներին, դա վերացման ենթակա է։ Դա ակնհայտ է անգամ այն իրավիճակում, որը ծավալվում է (Ուկրաինայում) հատուկ ռազմական գործողության համատեքստում։ Ես մանրամասն դա մեկնաբանել եմ նոյեմբերի 22-ի ճեպազրույցում, եթե շատ ԶԼՄ-ներ, որոնք կապ ունեն Հայաստանի ներկա իշխանությունների հետ, այդ տեղեկությունը խեղաթյուրված չներկայացնեին, չզբաղվեին հակալրագրողական գործունեությամբ, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին եւ ուղղակի խոսքին, հավանաբար, ավելի հասկանալի կլիներ, որ, իսկապես հերթական անգամ Հայաստանի ժողովրդին, ցավոք, մատուցում են «ֆալշիվկա»։ Ինչո՞ւ «ֆալշիվկա»։ Որովհետեւ «սոլյանկայի» այդ հավաքածուն տարբեր երկրների արտադրության ռազմական տեխնիկայից երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը։ Դա հո ակնհայտ է»,- նշել է նա։

Նյութի աղբյուր