Пн. Май 27th, 2024

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի «Ոսկե աղբյուր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված։

Նյութի աղբյուր