Ср. Май 29th, 2024

Լ: Media Systems գովազդային գործակալությունն արդեն 10 տարի շուկայում է: Պարբերաբար ներկայանում եք գովազդային նոր գործիքներով: Ի՞նչ նորարարություն ունեք այս անգամ:

Բ: Այո, ճիշտ եք, Media Systems-ը պարբերաբար թելադրում է զարգացման միտումներ, մոտեցնելով հայկական գովազդային շուկան միջազգային ստանդարտներին: Մեր նոր պրոդուկտը՝ Widget-ը, իհարկե, արդեն տևական տարիներ գործածելի է միջազգային շուկայում, բայց Հայաստանում այդ ֆորմատը նոր է և ի ուրախություն շատ գովազդատուների, այն կիրառվելու է, վերջապես, CPC մոդելով:

Լ: Կմանրամասնեք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում CPC մոդելով և ինչու՞ շեշտեցիք՝ վերջապես:

Բ: CPC նշանակում է cost per click, այսինքն գովազդատուն վճարում է յուրաքանչյուր click-ի դեպքում: Իհարկե նախկինում եղել են նմանօրինակ տեղադրումներ լոկալ կայքերում և ցանցերում, աշխատել ենք նման տարբերակով, բայց փաստացի դրանց միայն վաճառքն է իրականացվել CPC-ով: Վերջապես մենք ներկայացնում ենք այնպիսի ֆորմատ, որի և՛ գնումը, և՛ վաճառքը իրականացվում է նշված մոդելով: Դրանով մենք բալանսավորում և կարգավորում ենք շուկան, խուսափում ենք անհարկի ռիսկային տատանումներից բոլոր կողմերի համար:

Լ: Իսկ բացի CPC-ից, ի՞նչ այլ մոդելներով եք իրականացնում տեղադրումները: Ի՞նչ տարբերություններ կան դրանց միջև:

Բ: Ի սկզբանե հայկական գովազդային շուկան աշխատում էր ռոտացիոն դիրքերով, հետո անցավ CPM մոդելով աշխատանքին, որը մեծ առաջընթացի քայլ էր: CPM-ի դեպքում, վաճառքն իրակականացվում է յուրաքանչյուր 1000 ցուցադրության դեպքում: CPC մոդելով աշխատելու, երևի թե, ամենամեծ առավելությունն այն է, որ լիարժեք կարողանում ենք հասնել մեր և գովազդատուի KPI-ներին: Անշուշտ միջազգային ցանցերի հետ աշխատելիս կիրառվում են նաև այլ դիպուկ մոդելներ, որոնք ևս փորձելու ենք աստիճանաբար ներդնել մեր գովազդային ցանցում:

Լ: Ի՞նչու որոշեցիք ներմուծել այս մոդելը, արդյոք կա՞ր պահանջարկ:

Բ: Վերջին տարիներին զգալի աճել էր CPC մոդելով աշխատելու պահանջարկը, հայցումներ կային մեր գործընկերների կողմից ևս: Մենք արդեն սկսել էինք Widget ֆորմատի ներմուծման աշխատանքները, որը թույլ կտար ավելի հետաքրքիր լուծումներ առաջարկել մարքեթինգային խնդիրների լուծման համար: Հիանալի հնարավորություն էր միավորել այս ֆորմատը աշխատանքային նոր մոդելի հետ՝ գովազդային նոր հարթակ ստեղծելու համար:

Լ: Կարո՞ղ եք պատմել Ձեր հետագա պլանների մասին, ունե՞ք նորություններ, որոնք կհետաքրքրեն գովազդային աշխարհին:

Բ: Media Systems-ն ունի բազում անակնկալներ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: 2024 թվականին կներկայացնենք նոր պրոդուկտներ, համագործակցություններ, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են: Ծավալուն գործունեությամբ լի տարի է սպասվում:

Նյութի աղբյուր