Вс. Июн 16th, 2024

 

Կարդացեք նաև՝

Հակոբ Սարգսյանը գրել է. Իմացա, որ ՔՊ-ական 2 պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյան և Սերգեյ Մովսիսյան, հրաժարականի դիմում են ներկայացրել: Նեղվեցի մի պահ, սակայն հետո ասի մի հատ բացեմ տեսնեմ, թե ինչից է զրկվել ԱԺ-ն

այս հրաժարականների պատճառով: Կարդում եմ նրանց կենսագրականները ՀՀ ԱԺ-ի կայքում: Ուրեմն՝մեկը 31, մյուսը 32 տարեկան, 1-ը գինեգործ-ընտանեկան անհատ ձեռնարկատեր, ավարտել է ագրարային համալսարանը ու վերջ, մյուսը ռադիոֆիզիկոս, որը ԵՊՀ ավարտելուց հետո զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, հետո դարձել է վիճակագիր Արագածոտնի մարզում:

Այժմ էլ սովորում է Կառավարման ակադեմիայում: Որ ասեմ զարմացա, չնայած զարմանալը էդ խոսքը չի, առավել զ այրացա ու նաև ներվայնացա… Չէ, դուք պատկերացնում ե՞ք, թե ՔՊ-ի ցուցակով ո՞վքեր են դառել Ազգային Ժողովի պատգամավորներ: Կյանքում մի գործ չեն արել, անգամ հինգ հոգու չեն

ղեկավարել, ոչ մի ծրագիր չեն իրականացրել, պարզապես ՔՊ-ի վերևներից ինչ որ մեկի ծանոթն են ու դարձել են պատգամավոր: Չեմ կասկածում, որ սրանց նման պատգամավորներ էլի կան ԱԺ-ում: Սար սափելի է ուրեմն մեր վիճակը: Իմ կյանքի կեսի չափ աշխատանքային փորձ ունեցող յուրաքանչյուր ոք սրանց կարող է տանի ծովն ու ծարավ հետ բերի, սակայմ հիմա մենք, մեր ամբողջ գիտելիքների բագաժով հանդերձ, մեր երեխաներով,

թոռներով ու ամեն ինչով կախված ենք նման անփորձ ՔՊ-ականների կոճակների սեղմումից: ԲԱ ԵՂԱՎ, սիրելի իշխանություն? էս ինչ կադրեր են? որտեղից են հայտնվում? լավ եք ձեզ զգում?
Սկզբից ասեցի, որ նեղվեցի, երբ իմացա հրաժարականի վերաբերյալ, սակայն հետո արդեն ուրախացա, քանի որ եթե նմաններն են լքում ԱԺ-ն, ուրեմն գուցե թե ՔՊ-ն մաքրվում է… Չնայած, թե մեծ հարց է, թե հետևից եկողներն ովքեր են… կասկածում եմ, որ ավելի լավը կլինեն…

Հ.Գ. Կոնկրետ Ս.Թևոնյանին ու Ս Մովսիսիյանին չեմ էլ անգամ ճանաչում, չգիտեի էլ որ նման անուն ազգանունով պատգամավորներ ունեինք (ախր ոչ ելույթ են ունեցել, ոչ էլ մի ձայն են հանել), ուղղակի ՔՊ-ի կադրային քաղաքականության վերաբերյալ ջղայնությունս իրենց վրա ի ծառս եկավ…. Ներող թող լինեն տղաները…