Пт. Июн 14th, 2024

Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանի խոսքով` գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից արձակած կրակոցները լսվում են։

«Գյուղում մի քանի րոպե առաջ կրակոցներ լսվում էին, ժամը 5-ից հետո են սկսել։ Գյուղում մարդիկ վախեցած չեն։ Վիրավորներ ունենք, բայց իրանք պոստում են, գյուղից հեռու են»,– նշեց Ասատրյանը։

Հարցին՝ արդյոք անօդաչու թռչող սարքեր նկատել են, ասաց, որ նման բաներ չեն տեսել։

Նշենք, որ Telegram ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ Նորաբակ գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում, և ընդհանուր առմամբ հայկական կողմն ունի 5 վիրավոր, սակայն վնասվածքները թեթև են և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։