Вс. Июн 16th, 2024

Դերասանուհի Անի Քոչարյանը որդուն բանակ է ճանապարհել: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ինստագրամյան էջից: Նա որդու՝ Աբելի և ամուսնու հետ լուսանկար է հրապարակել:

«Իմ Աբել: Իմ զինվոր տղա»,- լուսանկարին կից գրել է Անին:

Լուսանկարի մեկնաբանություններում հետևորդները բարի ծառայություն են մաղթել տղային:

Հավելենք, որ Աբելը ապագա ռեժիսոր է:
«Ես որեւէ միջամտություն չեմ ունեցել նրա մասնագիտության ընտրության հարցում. տղաս տեսակով անհատ է դեռ մանկուց, լավ գիտի՝ ինչ է ուզում, երբեւէ չեմ խառնվել եւ կարծում եմ, որ մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ դառնալ»,- մի առիթով ասել է Անին:

Վերջինիս խոսքով՝ ինքը խիստ մայր է , բայց միևնույն ժամանակ շատ նվիրված ու սիրող: