Пн. Май 27th, 2024

Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին, իսկ որն է պատճառը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ Հայկուհի Հարությունյանն ասել էր։

«Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով. կոնկրետ կայացվող որոշման շրջանակում «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է»:

Եվ ահա դատախազությունը ընթացք է տվել դեպքին։

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ։ Կատարվում է նախաքննություն։

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։

Նյութի աղբյուր