Пн. Май 27th, 2024

«Խաղաղությունը շատ կարևոր է այս տարածաշրջանի առաջիկա զարգացումների և քայլերի համար». այս մասին այսօր հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանը և հավելել, որ Էստոնիան պատրաստ է օգնելու այնքան, որքան կարող է․ «Բայց մենք այս բանակցությունների մաս չենք»:

Նա նշել է, որ Էստոնիան պատրաստակամ է Հայաստանի հետ աշխատել ԵՄ-ին միանալու քայլերի շուրջ․

«Սա բարդ է. մենք մի քանի տասնամյակ աշխատել ենք այս քայլերի վրա։ Այստեղ ևս կա մեր աջակցությունը՝ սատարելու ավելի գործնական դաշտում։ Մենք պատրաստ ենք»,- ընդգծել է Էստոնիայի ԱԳ նախարարը:

Նյութի աղբյուր