Пн. Май 20th, 2024

2018 թվականի ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն։ Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան Ռուբեն Հայրապետյանի ստեղծած ֆուտբոլի հավաքականը»։

Հարկ ենք համարում ընդգծել, որ հավաքականների դասակարգման աղյուսակում այդ ժամանակ Հայաստանը 90-րդն էր, այժմ՝ 95-ն է։

Այսինքն՝ մեր հավաքականը 5 հորիզոնականով նահանջ է գրանցել Մելիքբեկյանի պաշտոնավարման տարիներին։

Այսօր հրավիրված մամուլի աաուլիսին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ որպես ֆուտբոլային ակումբ ղեկավարող անձ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հավաքականի ցուցաբերած արդյունքները։ Կարո՞ղ ենք արձանագրել որ այժմ էլ հավաքականի լավագույն խաղացողը շարունակում է պարոն Փաշինյանը մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարիամ Ղազարյան

Նյութի աղբյուր