Пн. Май 20th, 2024

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղաշապիկների հավաքածուն Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 7 800 300 դոլարով, հայտնում է Daily Mail-ը:

Հավաքածուն բաղկացած է 6 խաղաշապիկից, որոնցով Մեսսին խաղացել է 2022թ․ աշխարհի առաջնության խմբային փուլի 2 խաղում, 1/8 եզրափակչում, քառորդ եզրափակչում, կիսաեզրափակչում ու եզրափակչի առաջին խաղակեսում։ Վաճառքի վերջնական գինը գոյացել է աճուրդի ավարտից րոպեներ առաջ՝ 6,5 միլիոն դոլարից հասնելով 7 800 300 դոլարի:

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա ֆուտբոլիստի մարզաշապիկների վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի բարեգործությանը:

Պատմության մեջ ամենաթանկ սպորտային իրը շարունակում է մնալ Մայքլ Ջորդանի՝ 1998 թվականի NBA-ի եզրափակիչ շարքի առաջին խաղի մարզաշապիկը, որն աճուրդում վաճառվել էր 8,1 միլիոն ֆունտ ստերլինգով։

Նյութի աղբյուր