Пн. Май 20th, 2024

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սոցցանցի իր էջում գրում է. «Դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՔՊ-ի բռնաճնշումները։
ՔՊ-ն ու նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելուց ու քրեական գործեր կարելուց հետո՝ քպ կոչվող խմբակը նոր արշավանք է ձեռնարկել մամուլի դեմ։
Այս անգամ թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է,որը հետեւողականորեն ու արդյունավետ պայթեցնում է նիկոլիզմի ստերը։
Դա քուն ու դադար չի տվել նիկոլիստներին,որոնք որոշեցին ԱԺ ամբիոնից մտացածին մեղադրանքներ հնչեցնել օրաթերթի հասցեին։

Դա բավարար չէր,հիմա էլ լրագրողին են հավատարմագրից զրկում։
Ողորմելի աշխատավոճ է սա…ողորմելի։
12 տարի ԱԺ -ում աշխատել եմ լրագրողների հետ,շատ հաճախ ստիպված ենք եղել լսել սուր եւ անհարմար հարցեր,բայց որեւէ մեկիս մտքով չի անցել բռնաճնշում իրականացնել ընդդիմադիր մամուլի նկատմամբ։
Իսկ սրանք,որ ԱԺ են եկել լրագրողի աթոռից
ճնշում ու սանկցիաներ են կիրառում իրենց երբեմնի գործընկերների նկատմամբ։
Այս վարքագիծն ունի մեկ բացատրություն՝ քաղաքական վրեժխնդրություն։
Այո,վրեժխնդրություն։
ՔՊ-ն չի ներում «Ժողովուրդ» օրաթերթին ,որ բացահայտում է նիկոլիզմի ստերն ու հանցանքները։
Շատ մանր եք , նույնիսկ ՝ պուճուր…
Էդուարդ Շարմազանով,
Աժ փոխնախագահ ՝ 2011-2018թթ.»

Նյութի աղբյուր