Ср. Май 29th, 2024

Դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ, և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Հայրենադարձված գերիների թվում էր 2023թ. օգոստոսի 16-ին գերեվարված Գագիկ Աշոտի Ոսկանյանը:

40-ամյա Գագիկ Ոսկանյանը ծննդով մայրաքաղաք Երևանից է, ծառայում էր ՀՀ ՊԲ-ի զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող: Հերթափոխ էր իրականացնում Ջերմուկի դիրքերում: Տեղանքում չկողմնորոշվելով՝ նա անցել է Քարվաճառի շրջանը, որտեղ էլ և գերեվարվել է:
Գագիկ Ոսկանյանի Ադրբեջանում տված ցուցմունքի համաձայն՝ նա մասնակից է եղել 44-օրյա պատերազմական գործողություններին: Ինչից էլ ելնելով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի հատման հոդվածով: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում էր, որ հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել «մի խումբ անձանց, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի անդամների կողմից դիտավորյալ գործողությունների համակարգման» վերաբերյալ։

Ձերբակալված Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է որպես «դիվերսիոն խմբի» անդամ և «Խմբի» դեմ քրեական գործ է հարուցել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։

Նյութի աղբյուր