Пн. Май 27th, 2024

Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է մոտ 30 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 9 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի 5 բնակիչ և անտառտնտեսության 3 աշխատակից։

Նյութի աղբյուր