Чт. Май 23rd, 2024

Էլ ի՞նչ Ամանոր առանց կախարդական նվերների ու տոնական տրամադրության։ Այս անգամ տարվա ամենամեծ ամանորյա միջոցառումը տոն է դարձնելու ID տաղավարը՝ ֆինանսական նորարար լուծումներով ու մեծ խաղարկություններով։ Հիմա պատմենք, թե ինչու չի կարելի բաց թողնել այս տարվա Big Christmas Market-ը։

Եվ այսպես, տոնավաճառը կտևի 5 օր՝ դեկտեմբերի 20-ից մինչև 24-ը ներառյալ։ ID տաղավարում ներկայացված են լինելու Idram-ը՝ Ջունիորի հետ միասին, IDBank-ը և idplus լոյալության հարթակը։

Idram-ը գալիս է տոնավաճառի մասնակիցներին հիշեցնելու, թե որքան պարզ, հարմարավետ ու անվտանգ են անհպում վճարումները։ Իսկ Ջունիորը տոնավաճառին դատարկ ձեռքով չի ներկայանալու․ Ջունիորին նոր միացող կրտսեր օգտատերերը հրաշալի հնարավորություն կստանան էլ ավելի վառ ու գունեղ դարձնել իրենց տոները՝ մասնակցելով Ջունիորի խաղարկությանը տաղավարում։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել Idram Junior հավելվածը երեխայի հեռախոսում, ապա գրանցել երեխային՝ հետևելով Ջունիորի հրահանգներին։ Երկու հաջողակ կարող է շահել Երևան Պարկի 5-ական տոմս, այնպես որ հաստատ պետք չէ բաց թողնել օրը հեքիաթ դարձնելու Ձեր հնարավորությունը։

ID տաղավարում ֆինանսական նորարար ու խելացի լուծումներով ներկայանալու է նաև IDBank-ը։ Բանկի մասնագետները կծանոթացնեն Ձեզ ֆինանսական լավագույն գործիքներին՝ օգնելով ճիշտ ընտրություն կատարել՝ համապատասխան հենց Ձեր կարիքներին։ Բացի այդ, այստեղ կգտնեք լուծումներ նաև Ձեր բիզնեսի համար՝ IDBank-ի IDBusiness Mobile հավելվածի և բիզնեսի համար նախատեսված այլ պրոդուկտների միջոցով։ IDBank-ը ևս մեծ խաղարկություն է նախատեսել տոնավաճառի հյուրերի համար։ Պատվիրե՛ք IDBank-ի ցանկացած Visa քարտ Idram&IDBank հավելվածից՝ բացի Digital քարտից, և ստացե՛ք հնարավորություն մասնակցելու երկու AirPods Pro 2 ականջակալների խաղարկությանը։

Սակայն հաճելի նորություններն այսքանով չեն սահմանափակվում․ տաղավարում ներկա է լինելու նաև Իդրամի գործընկեր idplus լոյալության հարթակը՝ նվեր-քարտերի և բոնուսների կուտակման ամենահարմար ու ճկուն հարթակը Հայաստանում։ Իդրամն ու idplus-ը ևս համատեղ խաղարկություն են նախատեսել տոնավաճառի բոլոր մասնակիցների համար։ Անմիջապես տոնավաճառի ընթացքում ձեռք բերեք idplus-ի նվեր-քարտ կամ վառելիքի քարտ և մասնակցե՛ք idplus-ի երկու 100․000-դրամանոց նվեր-քարտերի խաղարկությանը։ Ի դեպ, տոնավաճառի շրջանակում որքան QR-վճարումներ կատարեք Idram&IDBank հավելվածով, նույնքան անգամ կմեծացնեք Ձեր շահելու հավանականությունը։

Չմոռանանք նշել, որ բոլոր խաղարկությունները կամփոփվեն դեկտեմբերի 24-ին՝ 18։00-ին, ID տաղավարում։ Դե ինչ, հանդիպում ենք դեկտեմբերի 20-24-ը ներառյալ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ID տաղավարում։

Նյութի աղբյուր