Сб. Апр 13th, 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում այսօր եռուզեռ էր:

Շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը, նրա տեղակալները և պատգամավորները կուսակցության նախընտրական քարոզարշավի հետ կապված աշխատանքներն էին համակարգում, ակտիվորեն քննարկումներ անցկացնում:

ՔՊ նախընտրական շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում, բավականին ընդարձակ է։  Յուրաքանչյուրի համար առանձնացված աշխատանքային մի քանի սենյակներ կան  և մեկ ընդհանուր սենյակ՝ քննարկումների համար:

ArmLur.am-ն այսօր եղել է ՔՊ նախընտրական շտաբում՝ հասկանալու, թե ի՞նչ իրավիճակ է շտաբում:

Մեզ հետ զրույցում ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ այսօր քարոզարշավը մեկնարկելու են Նուբարաշեն վարչական շրջանից, վաղը կլինեն՝ Էրեբունիում:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Նյութի աղբյուր