Пн. Май 27th, 2024

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Է IRNA գործակալությանը, այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին

Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին շնորհավորել է Աբդել Ֆաթթահ աս Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը ՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար:

Նյութի աղբյուր