Ср. Май 29th, 2024

2023 դեկտեմբերի 14-ին հայրենիք վերադարձան 23 ռազմագերիներ, և այս օրերին մի շարք զինածառայողների ծնողներ ակցիաներ են իրականցնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել մյուս գերիներին Հայաստան բերելու ուղղությամբ:  Armlur.am զրուցեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ հասկանալու համար, թե հնարավո՞ր է նոր խմբի վերադարձ:

-Քանի՞ ռազմագերի կա այսօր Ադրբեջանի տարածքում:

-Անազատության մեջ պահվող 23 հայեր, ովքեր նույնական կարգավիճակ չունեն, այստեղ կան և ռազմագերիներ և քաղաքացիական գերիներ, ինչպես նաև քաղաքական հետապնդման ենթարկվող անձիք, որոնց ձերբակալությունը, կալանավորումը կախված չի եղել կոնֆլիկտի հետ, և առավելապես նրանք քաղբանտարկյալներ են, բայց ընդհանուր թվաքանակը՝ 23: Խոսքը պաշտոնականացված գերիների մասին է, բայց 23-ից զատ 80 գերիների ճակատագիր մնում է անհայտ և ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հաստատում նրանց գերևարումը թեև իրավապաշտպանները հավաքագրել են ապացույցներ գերեվարման վերաբերյալ:

-Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը գերիների վերադարձի համար:

-Հայաստանի կառավարությունն առավել ակտիվ է իրավական դաշտում և այստեղ որոշակի գործընթացներ իրականացվում են ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, Եվրոպական դատարանում:
Քաղաքական բանակցությունների արդյունքում հայկական կողմը գերիների խնդիրը կարողանում է լուծել բացառապես վերլուծությունների ճանապարհով, այսինքն որոշակի պահանջների բավարարում է, տալիս Ադրբեջանին, բայց առավելապես կարծում եմ այս խնդիրը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով:

-Կա՞ հույս, որ մինչև տարվա ավարտ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան:

-Կարծում եմ այս խմբի առումով՝ ոչ, հավանական չէ նման սեղմ ժամկետներում, մյուս կողմից տեսնում ենք այնտեղ գտնվող հայեր, ովքեր դատավարությունների մաս չեն դարձել, բայց նրանց առնչությամբ հետապնդում իրականացվում է, և Ադրբեջանը դատավարությունները տևականացնում է, ցուցադրում է քաղաքական օգուտներ ստանալու նպատակով: Կարծում եմ՝ քանի դեռ դատավարությունները չեն ընթացել և այս ճանապարհով Ադրբեջանը որոշակի օգուտներ չի գրանցել, հայերի հայրենադարձում չի իրականացվի:
Հավանական եմ համարում եկող տարվա ընթացքում. հայկական կողմը խաաղության օրակարգում դրական քայլեր կձեռնարկի այդ համատեքստում, որ նոր հայրենադարձություններ լինեն:

-Ինչպե՞ս են ռազմագերիներին վերաբերում այնտեղ:

-Նախ չհայրենադարձված գերիների մասով Ադրբեջանը տեղեկատվական վակուում է ստեղծում և միակ տեղեկատվություն փոխանցումը ընթանում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որը սահմանփակ հարցերի վերաբերյալ տեղեկություն է տրամադրում կոնֆենդենցիալ հիմունքներով ընտանիքի անդամներին: Ինչ վերաբերում է այլ մեխանիզմերի, որոնք կարող են հաստատել և բարձրաձայնել պայմանների վերաբերյալ խնդիրները, դրանց հասանելիությունն ուղղակի արգելափակված է, օրինակ խոշտանգումների կազմակերպման հարցերում զբաղվող մեխանիզմերը որևէ հասանելիություն չունեն:

Էմմա Մարտիրոսյան

Նյութի աղբյուր