Сб. Апр 20th, 2024

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։

Հաղորդագրության համաձայն՝ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվոած է հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուր