Пн. Май 27th, 2024

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Կարեն Անդրեասյան՝ ԲԴԽ նախագահ-ծնված տարին՝ օձ

Փոփոխական Կշեռքներն այս տարին կհիշեն պրոֆեսիոնալ բնագավառի և անձնական կյանքի դժվարություններով, բայց եւ բուռն առաջընթացով: Ավազակներից դատական համակարգը ազատելու պաշտոնին ընտրված Անդրեասյանին կարիերայի առաջընթացը ապահովելու համար առավելագույն կենտրոնացում և նվիրվածություն կպահանջվի: Ղեկավարի լուսանկարից ոգեշնչվելու նախատրամադրվածությունը կպահպանվի նաեւ 2023-ին: Բայց վրեժխնդրությամբ լցված տարբեր անձանց հետապնդումները օձերի համար վաղ թե ուշ կտան իրենց բումերանգի էֆեկտը: Աստղերը հուշում են 2024-ին լինել առավել համեստ, զուսպ, նախահարձակ գործողություններ չանել, քանի որ բոլոր դեպքերում անվստահության մշուշը պատված է ձեր շուրջ: Կշեռքների համար անկանխատեսելի իրավիճակները մշտապես ուղեկից կլինեն 2024-ին:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Նյութի աղբյուր