Пн. Май 27th, 2024

88 տարեկան հասակում մահացել է ջազ երաժիշտ Լես ՄըքՔենը, ով հայտնի է դարձել «Compared to What» (Համեմատած ինչի հետ) երգով։

Մահվան մասին AP-ին հայտնել է նրա մենեջեր և պրոդյուսեր Ալան Աբրահամսը:

Նրա խոսքով՝ ՄըքՔենը մահացել է դեկտեմբերի 29-ին Լոս Անջելեսում։ Մեկ շաբաթ առաջ նա հոսպիտալացվել էր թոքաբորբով։

Լես ՄաքՔենը համարվում է սոուլ ջազ ժանրի հիմնադիրը։ Նրա կարիերան սկսել է 1950-ականներին՝ Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում ծառայելու ժամանակ երգի մրցույթում հաղթելուց հետո։

Երաժիշտն իր առաջին ալբոմը թողարկել է 1960 թվականին։

Լես ՄըքՔենն առավել հայտնի է «Compared to What» երգով, որի վրա աշխատելու համար նա համագործակցել է սաքսոֆոնահար Էդդի Հարիսի հետ։ Թրեքը ձայնագրվել է 1968 թվականին Մոնտեո ջազ փառատոնի ժամանակ ու համատեղում է ջազային ռիֆերը գոսպել վոկալի հետ։ Երգը դատապարտում է պատերազմը, ագահությունը, անարդարությունը։