Ср. Май 29th, 2024

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան-ծնված տարին՝ առնետ

Անցնող 2023 թվականը պոզավոր խոյերի համար կայուն զարգացման տարի էր: Անձնական կյանքում փոփոխությունները, ֆինանսական բարեկեցության և ունեցվածքի նոր սանդղակներ սահմանելու հարցում նապաստակի կորուստների տարին Ձեր համար միայն ձեռքբերումներ ապահովեց: Հիվանդությունները հաղթահարելի են, բայց խարդավանքներ հյուսելը, ներսում մարդկանց վատաբանելը, ղեկավարության մոտ դիմացինին փնովելը միեւնույն է, մնում է ձեր հիմնական գործելաոճը, քանի որ առնետի համաստեղությամբ այլ ոչնչով չեք կարող աչքի ընկնել:

Բնապահպանության ոլորտը գտնվում է խայտառակ բարձիթողի վիճակում, Սեւանա լճի ափամերձ հատվածները ճահճուտ են հիշեցնում, հանքարդյունաբերությունը անպատիժ զարգանում է՝ ապահովելով ձեր բարեկեության մի մասը: Աստղերը հուշում են շարունակել պահպանել թվացյալ մեկուսացած կարգավիճակը, զբաղվել միայն անձնական հարցերով, քանի որ ամեն ինչ կարող է սպասվածից ավելի կարճ տեւել: Աշխատեք որոշումները ստորագրելուց հետո կարդալ, այլ ոչ թե կարդալ տալ:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Նյութի աղբյուր