Пн. Май 27th, 2024

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան- կենդանակերպի նշանը՝ կարիճ

Ինչպես 2023-ը, 2024 թվականը եւս ձեր տարին է լինելու: Նախ Վիշապի տարում ծնվածների համար Վիշապի համաստեղությունը նոր հաջողություններ է խոստանում: Նորացված կառույցի առաջխաղացումը բացի գործնական դաշտից, նաեւ անձնական ձեռքբերումներ կարձանագրի ձեր համար: Գործընկեր կառույցների հետ մրցակցությունն ու կատաղի պայքարը, իհարկե, կպահպանվեն նաեւ Վիշապի տարում, բայց իրավիճակների հանգուցալուծումը կլինի ձեր օգտին: Իհարկե, նաեւ անհրաժեշտ է արձանագրել, որ դա ընդամենը հաշիվը կհավասարեցնի, քանի որ ԲԴԽ նախագահ եւ ՀԿՀ նախագահ հարաբերություններում անցնող տարում դուք զիջման եք գնացել՝ «զոհաբերելով» ընտանիքի անդամին: Աստղերը հուշում են լինել առավել նպատակասլաց, չնահանջել, բայց եւ գտնել գործընկերներ՝ դժվարությունները միայնակ չհաղթահարելու համար: Օձի տարում ծնվածների համար Վիշապի տարին նոր զվարճանքներ է գծագրել:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Նյութի աղբյուր