Пн. Май 27th, 2024

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ խառնաշփոթ է քրեակատարողական հիմնարկներում։

Իրավապահները, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության ողջ վարչակազմը մտել է բանտեր ու խուզարկություններ սկսել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի բանտից քրեական հեղինակությունների են դուրս հանել եւ տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Իսկ ովքեր են եղել այդ քրեական հեշինակությունները, որոնց տեղափոխել են ԱԱԾ։

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի բանտում հայտնի Զոն նայողները ՝ Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):

Նշենք,որ վերջիններս մեղադրվում էին երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ։ Այս դեպքի այլ մանրամասներ կհայտնենք քիչ ուշ։

Հավելենք նաև, որ ArmLur.am-ը դիմել է Քրեակատարողական ծառայություն, որտեղից չմեկնաբանեցին տեղեկությունը:

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր