Чт. Май 23rd, 2024

ArmLur.am-ը փորձեց պարզել՝ որքան է կազմում Երևան-Մոսկվա թռիչքի տոսմերի արժեքը 2024 թվականի հունվարի 10-ի դրությամբ:

Aivasel.ru ավիատոմսերի ամրագրման օնլայն հարթակում ավիատոմսերի գինը՝ 55.290 դրամ է:
Հայկական ավիաուղիներում՝ Armenian Airlines` 56.901, FlyOne Armenia-ում` 56.325 դրամ:

Հիշեցնենք, որ hայկական FlyArna ավիաընկերությունում Ամանորի նախաշեմին մեկնման տոմսերի արժեքը սկսվում էր 56 հազար դրամից, որն իր մեջ ներառում է միայն 10 կիլոգրամ ձեռքի ուղեբեռ։

Ավիաընկերությունում ուղեբեռ ունենեալու և ավիաընկերության բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում տոմսի արժեքը հատում էր 100 հազար դրամի շեմը։ FlyArna ավիաընկերությունը դեկտեմբերի 31-ին թռիչքներ չի իրականացրել:

AirArabic ավիաընկերությունում Ամանորի նախաշեմին արդեն իսկ սպառվել էին դեկտեմբերի 22, 23, 25, 26, 29 և 30-ի չվերթների համար նախատեսված տոմսերը։

Էմմա Մարտիրոսյան

Նյութի աղբյուր