Ср. Май 29th, 2024

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը սոցցանցում արած գրառմամբ տեղեկացրել է, որ հունվարի 12-ին լքելու է իր պաշտոնը:

Որպես պատճառ Մերջանը նշել է իր տարիքը: Նա հունվարի 14-ից կենսաթոշակառուի կարգավիճակ է ստանալու, պաշտոնաթող է լինելու և վերադառնալու է Թուրքիա։

Թուրքական մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Թուրքիան իր նոր ներկայացուցչին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պատշոնում հաստատելու համար դիմում է ուղարկել ԱՄՆ և սպասում է պատասխանի:

Վերոհիշյալ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:

ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպանի մասին անձնական տվյալներ չեն հաղորդվում:

Նշենք, որ Մերջանն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտին:

Նյութի աղբյուր