Ср. Май 29th, 2024

Այսօր՝ հունվարի 9-ին, վաղ առավոտյան Վարդենիսի մարտական դիրքում սպանվել է ժամկետային զինծառայող Ոսկեվազ գյուղի բնակիչ 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանը։
Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։

ArmLur.am-ը կապ հաստատեց Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանի հետ։ Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանն ամուսնացած չէր։ Ծառայության մեկնել է 6 ամիս առաջ։

«Կարենը շատ լավ մարդ էր, շատ լավ զինվոր։ Ընկերասեր էր, հարազատասեր»- ասաց նա։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախնական վարկած է քննվում, որ ժամկետային զինծառայողի և պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի միջև վերջին ժամանակաշրջանում լարված փոխհարաբերություններ են եղել։ Ըստ այդմ, իրավապահ համակարգում քննվող նախնական վարկածի համաձայն՝ ժամկետային զինծառայողն է հրազենային մահացու վիրավորում հասցրել Կարեն Կարապետյանն։

Նյութի աղբյուր