Пн. Май 27th, 2024

2023 թվականի նոյեմբերի կեսից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը սիգի որսն արգելված է։

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումները Սևանա լճում կշարունակվեն մինչև 2024 թվականի հունվարի 20-ը։

Իրականացվող ուժեղացված միջոցառումների շրջանում առգրավվել է 623 կգ սիգ տեսակի ձուկ, Սևանա լճից հանվել է 181 ձկնորսական ցանց, 13 խեցգետնաորսիչ, 20 միավոր լողամիջոց։

Նյութի աղբյուր