Пн. Май 27th, 2024

Հունվարի 10-ին՝ ժամը 10:40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 2 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն։

Նյութի աղբյուր