Ср. Май 29th, 2024

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պատիվ ունեցա մասնակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից հրավիրված ամանորյա ընդունելությանը։ Նախագահ Շտայնմայերին փոխանցեցի ՀՀ բարձրագույն ղեկավարության բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնեցի նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև գործընկերային հարաբերությունների համար։

Դաշնային նախագահի ելույթը, ինչպես միշտ, ոգեշնչող էր և ուղղված ապագային։ Ընդունելությունը լավ հնարավորություն էր նաև շփվելու ԳԴՀ կառավարության ներկայացուցիչների և իմ գործընկեր դեսպանների հետ»։

Նյութի աղբյուր