Пн. Май 20th, 2024

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Եմենը կշարունակի հարձակումները Կարմիր ծովի նավերի վրա, որոնք սնունդ և վառելիք են տեղափոխում Իսրայել, քանի դեռ Գազայի հատվածում չեն դադարել ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Իրանի ԱԳ նախարարը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եմենի բարձրաստիճան պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ չեն խախտի ծովային անվտանգությունը: Նրանք նաև ասացին, որ քանի դեռ Գազայի հատվածքում պատերազմը շարունակվում է, իրենք շրջափակելու են իսրայելական կամ Թել Ավիվ մեկնող նավերը»,-շեշտել է նա:

Նյութի աղբյուր